Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Տուղտ դեղատու - Алтей лекарственный - Althaea officinalis L.

Տուղտ դեղատու - Алтей лекарственный - Althaea officinalis L.

Հայկական տարանունները - աղթեկ, հարֆ, հարֆալ, շահմահլամ

Դեղաբույսի նկարագրությունը: Փիփերթազգիների կամ տուղտազգիների ընտանիքին պատկանող, 60-150 սմ բարձրության, ճյուղավոր ցողունով բազմամյա խոտաբույս է: Ունի ճյուղավոր, մսալի արմատներով կոճղարմատ: Ցողունները եզակի են կամ բազմակի: Տերևները հերթադիր են, ծաղիկները հնգաթերթիկ են, կանոնավոր: Պսակը դալուկ վարդագույն կամ սպիտակ է, իսկ երբեմն էլ` կարմրավարդագույն: Պտուղը սկավառակաձև է` մերկ:

 

Տուղտը ծաղկում է հունիսից մինչև սեպտեմբեր, պտղակալում` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Բազմանում է սերմերով և կոճղարմատներով: Նորմալ աճի համար գերադասում է բավարար խոնավությամբ հողերը: Հանդիպում է գետափերին, չորացած գետահուներում, առվափերին, ձորաեզրերին, այգիներում, խոնավ մարգագետիններում և այլուր: Մեր հանրապետությունում, բացի դեղորայքայինից, ավելի մեծ չափերով հանդիպում է նաև հայկական տուղտը, որն իր դեղորայքային հատկանիշներով ոչ մի բանով չի զիջում առաջինին: Դեղաբույսը հիմնականում հանդիպում է Հոկտեմբերյանի, Էջմիածնի, Արարատի, Իջևանի, Դիլիջանի, Արտաշատի, Մեղրու շրջաններում և այլուր: «Ալթեան» ծագել է հունարեն «ալցեա» բառից, որը նշանակում է բուժիչ:

 

Քիմիական բաղադրությունը: Կոճղարմատն ու արմատները պարունակում են մինչև 35% լորձանյութ` պենտոզաների ու հեքսոզաների խառնուրդի ձևով, որոնք հիդրոլիզվելով, տալիս են պենտոզներ և դեքստրոզներ, այնուհետև, մինչև 37% օսլա, 10,2% սախարոզա, բետաին, ճարպայուղ, պեկտին, լեցիտին, ֆիտոստերին, ասպարագին, 4,88% հանքային աղեր, գլխավորապես ֆոսֆատների ձևով: Տերևներում հայտնաբերված են վիտամին C, կարոտին, եթերայուղ և կաուչուկանման նյութեր, ծաղիկներում` պիգմենտ մալվիդին, իսկ սերմերում` մինչև 12% ճարպայուղ:


Բուժական նշանակությունը: Բուժական նպատակով գլխավորապես օգտագործվում են արմատները, որոշ չափով նաև տերևներն ու ծաղիկները: Տերևները հավաքում են ծաղկելուց առաջ` մասնակիորեն, որպեսզի բույսի աճը չդադարի, ծաղիկները` լրիվ բացվելուց հետո, իսկ արմատները` ապրիլ-մայիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, քլունգով բացելով լրիվ արմատափունջը, նրանից վերցնելով միայն հյութալի մասերը: Որոշ դեպքերում մթերում են նաև չկոշտած կոճղարմատը: Հավաքված հումքը չորացնում են հով տեղում, լավ քամհարվող սենյակում կամ չորանոցում` 35-40 աստիճանի տակ: Չոր հումքը պահում են փայտե տուփերի մեջ կամ պարկերում, 3 տարի ժամկետով: Տուղտի բուժական նշանակության մասին կան տվյալներ դեռևս մ.թ.ա. IV դարից: Դեղաբույսի անունը հիշատակվում է Թեոֆրաստի, Դիոսկորիդի և Պլինիոսի աշխատություններում: Թեոֆրաստը գինու հետ խառնած դեղաբույսն առաջարկել է հազի և ոսկրային կոտրվածքների ժամանակ, թարախապալարի շուտ հասունացման համար նրա վրա դրել է ձիթապտղի յուղով թրջված բույսի տերևը:

 

Բարձր գնահատելով տուղտի բուժիչ հատկանիշները, Կառլոս Մեծը հրաման էր տվել բոլոր տնտեսություններում աճեցնել դեղաբույսեր, այդ թվում նաև տուղտ: Միջին դարերում հռոմեացի բժիշկ Ալեքսանդր Տրալլիանուսը նշել է, որ տուղտը որպես դեղաբույս հատուկ աճեցվում է վանքերի այգիներում:

 

Ավիցեննան տուղտն անվանել է բազմօգտավետ միջոց:

 

Խառնելով այլ դեղամիջոցների հետ` բույսի սերմերը, ծաղիկները, տերևներն ու արմատը եփուկի, ջրաթուրմի, թրջոցների, սպեղանու և այլ ձևերով բժշկապետն օգտագործել է գլխացավերի, աչքի, ականջի, բերանի խոռոչի, ստամոքսի, մկանների, թոքերի և պլևրայի մի շարք հիվանդությունների ժամանակ: Նա նշում է դեղաբույսի օգտակարության մասին` դժվարամիզության, միզապարկի քարի, ուռուցքների դեպքերում և այլն:

 

 

Մ. Հերացին դեղաբույսը հաճախ օգտագործել է հոգնայի ձևով «բորբոսային ջերմով» հիվանդների մոտ, մասնավորապես թոքային պալարախտի դեպքում, իսկ արտաքին և ներքին կիրառման ձևով` որպես խուխամուղ, ներծծող և փափկեցնող միջոց: Տուղտի վերաբերյալ հարուստ տվյալներ է ներկայացնում Ամիրդովլաթը: Դեղաբույսը («խաթմի», «հալպուպ» իսկ սերմերը` «պզր խաթմի» անվանումների տակ) նա տարբեր ձևերով ու խառնուրդներով օգտագործել է քոսի, ճաղատության, գլխի մաշկի թեփոտության, ականջի բորբի և ցավի, բքնածության, թութքի, կրծքագեղձի բորբոքման, արգանդի և երիկամների մի շարք հիվանդությունների ժամանակ: Բժշկապետի խորհրդով, «երբ ծեծված արմատը դրվի ուռուցքի կամ խոցի վրա` կակղեցնում և փլցնում է, գինով կամ կաթով եփված վիճակում տալուց` օգնում է ջարդվածքին, հետանցքի ցավին և միզուղիների քարերին: Արմատը, քացախով եփած վիճակում, կտրում է ատամնացավը, իսկ սերմերով կարելի է բուժել պիսակը: Մարմինը եթե օծվի քացախով կամ ձեթով պատրաստված սերմերի եփուկով, կարելի է անվնաս մնալ թունավորումներից: Ձեթով թաթախված տերևները կարելի է դնել մաշկի առաջացած բշտիկների վրա»: Այնուհետև բժշկապետը նշում է, որ արմատաեփուկով գլուխը լվանալուց` փափկում և երկարում են մազերը, վերանում գլխի քորը և թեփոտությունը: Ծաղիկները սպեղանու ձևով դնելով գլխին` օգնում են թուլամտության դեպքում: Սերմերը հազի դեմ հիանալի միջոց են, նրանք կտրում են աղիքային արյունահոսությունը, հալում երիկամային քարերը: Արմատաեփուկը օգնում է միզայրոցներին, ստամոքսի, լյարդի, երիկամների և միզապարկի ուռուցքներին: Տերևների եփուկը հեշտացնում է ծննդաբերությունը, քացախաթուրմով օծելուց` օգնում պիսակին և մեղվի խայթածին, աղիքային խիթերին: Բժշկապետի մեջբերումներով, Ըռուֆոսը շրթնահերպեսը բուժելու համար վերցրել է տուղտարմատի փոշի, հակոբուկի հյութ և իշառվույտ, այս բոլորը եփել ձվի դեղնուցով և քսել շրթունքների ախտահարված մասերին: Մասրճուեն տուղտը խառնուրդների ձևով օգտագործել է լեզվակի իջեցման, Զաքարիայի որդին` պլևրալգիայի և պլևրիտների, Սահակը` աղիքային արյունահոսության, որովայնային խիթերի, երիկամային ախտահարումների, օրխիտի, երակների լայնացման և թրոմբոֆլեբիտների. Գալենը` երիկամաքարերի, Արպիասոսը` միզապարկի խոցի, Մատային` միզակապության, Դևճանիսը և Արճիճանիսը` միզապարկի ուռուցքների, Հիպոկրատը` արգանդային բորբոքումների, ռևմատիկ հոդացավերի, Էհանան` արգանդի քաղցկեղի ժամանակ և այլն:

 

Հայկական ժողովրդական բժշկության մեջ արմատի եփուկը ողողումների ձևով օգտագործվել է կոկորդի բորբոքումների ժամանակ, նույն եփուկը` գինով կամ կաթով, օգտագործվել է միզուղիների քարերի դեպքում, տերևների կամ արմատի հյութը` ձվի սպիտակուցի հետ խառնած, գլխացավերի ժամանակ քսել են գլխի ցավոտ մասերին: Մաստիտների ժամանակ արմատաեփուկը` սագի ճարպի կամ բևեկնայուղի հետ խառնված, օգտագործվել է սպեղանու ձևով: Նույն եփուկը նշանակվել է ծննդաբերության դեպքում` ցավերը մեղմացնելու նպատակով: Տրորված տերևները` ձեթի հետ խառնած, դրել են քրտնախաշ օջախների, իսկ արմատափոշին` կաթնաշփոթի ձևով, գեղձախտային վերքերի վրա:

 

 

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ արմատաեփուկը կոմպրեսի ձևով դրվել է այրվածքների և մաշկային բորբոքական օջախների վրա, իսկ ներքին ընդունման ձևով այն օգտագործվել է գրիպի, վերին շնչուղիների և ստամոքսաաղիքային տրակտի կատառի, անգինայի և դեղնուկի ժամանակ: Այն թրջոցների ձևով կիրառվել է կոնյուկտիվիտների, իսկ ներլվացման ձևով` կանանց մոտ սպիտակաթորանքի դեպքում: Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը տարբեր ձևերով օգտագործվել է արյունալուծի, էնտերոկոլիտների, ցիստիտների և բազմաթիվ այլ հիվանդությունների ժամանակ: Ա.Պ. Պոպովի տվյալներով, ժողովրդական բժշկության մեջ տուղտը լայնորեն օգտագործվում է շնչուղիների, ստամոքսաաղիքային տրակտի, միզուղիների, լեղուղիների մի շարք բորբոքումների, խոլերայի, էնուրեզի ժամանակ և այլն: Դեղաբույսի արմատները օֆիցինալ են մեզ մոտ և աշխարհի 26, տերևները` 10, իսկ ծաղիկները` 3 երկրներում: Դեղաբույսի պատրաստուկները գիտական բժշկության մեջ համարվում են որպես փափկացնող, մածող, հակաբորբոքիչ, ցավազրկող և խուխամուղ: Հիմնավորված է, որ դեղաբույսը նվազեցնում է բորբոքական և խոցային պրոցեսների գրգռվածությունը` կոլոիդ նյութերով մածելով տվյալ օջախները, միաժամանակ դանդաղեցնելով ներծծական պրոցեսներն աղիներում` բարենպաստ հող է ստեղծում տեղային ներգործող հակաբորբոքիչ դեղանյութերի համար:

 

Կլինիկական պայմաններում տուղտի պատրաստուկներն օգտագործվում են բրոնխիտների, տրախեիտների, կապույտ հազի, թոքաբորբերի, բրոնխիալ ասթմայի, սուր գաստրիտների, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, էնտերոկոլիտների, ցիստիտների, ցավոտ և ակամա միզարձակումների, երեխաների լուծերի, երիկամային հիվանդությունների ժամանակ և այլն: Գրեթե նույն նպատակներով դեղաբույսը կիրառվում է հոմեոպաթիայում և անասնաբուժության մեջ: Այն մտնում է Զդրենկոյի միքստուրայի բաղադրության մեջ: Դեղահատեր պատրաստելու գործում արմատափոշին օգտագործվում է որպես կազմիչ: Դեղաբույսը մտնում է նաև կրծքային թեյերի, կոկորդի ողողման և փափկացնող հավաքածուների բաղադրությունների մեջ:

 

Մեր կողմից տուղտարմատի թուրմը օգտագործվել է սուր գաստրիտների, տրախեաբրոնխիտների, թունավոր միջատների խայթման և թունավոր բույսերի հետ շփման դեպքերում առաջ եկած բորբոքումների ժամանակ: Սուր գաստրիտների դեպքում դեղաբույսի ազդեցության տակ կարճ ժամանակում դադարել են վերփորի շրջանի ցավերը, մեղմացել, ապա վերացել նողկանքն ու փսխումը, ստամոքսի հատվածի ճնշման և ծանրության զգացումները: Բերանի այլահամության և համզգացման խանգարման երևույթներն այս բուժման ընթացքում ավելի շուտ են նորմալացել, քան սուր գաստրիտներն այլ մեթոդներով բուժման դեպքերում: Սուր տրախեաբրոնխիտների դեպքում տուղտի ջրաթուրմը հիվանդների մի մասը ստացել է միայն ըմպելով, իսկ մյուս մասը, բացի ըմպելուց, նաև ինհալացիայի ձևով: Երկրորդ խմբի հիվանդների մոտ ստացված արդյունքն ավելի ակնհայտ է եղել, անհամեմատ ավելի շուտ են վերացել տվյալ հիվանդության կլինիկական նշանները, քան առաջին խմբի հիվանդների մոտ: Թունավոր միջատների խայթման (մեղու, պիծակ, մոծակ և այլն) և թունավոր բույսերի (կոծուկ, ողկուզակ, վագրենի շուշան, կծու հրանունկ և այլն) հետ շփվելուց առաջ եկած բորբոքումների դեպքերում ախտահարված մասի վրա դրել ենք բույսի արմատի ջրաթուրմից պատրաստված թրջոցներ: Բուժման հետևանքով 1-2-րդ օրերից պակասել են մաշկի այրոցներն ու ցավերը, կարմրությունն, այտուցը, նվազել տեղային ջերմային ռեակցիան, որը չափվել է էլեկտրաթերմոմետրով: Մենք եկել ենք այն եզրակացության, որ դեղաբույսն ունի ոչ միայն տեղային հակաբորբոքիչ և ցավազրկող, այլև ներծծող և հակաալերգիկ հատկություններ:

 

Կիրառման եղանակները: Արմատից ջրաթուրմ պատրաստելու համար 10 գ հումքը 30 րոպե թրմում են 1լ եռման ջրում, ապա ըմպում 1-ական բաժակ` օրական 2-3 անգամ: Ծաղիկներից և տերևներից ջրաթուրմ պատրաստում և օգտագործում են նույն եղանակով, միայն հումքը վերցնում են կրկնակի դոզայով, կամ` 6,5 գ արմատահումքը 100 մլ ջրում փակ ամանի մեջ 15 րոպե պահում են ջրաբաղնիքում, թրմում 10 րոպե ու քամում: Այն ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 5-6 անգամ, կամ` 10 գ հումքը 30 րոպե թրմում են 200 մլ սառը ջրում, ապա ըմպում վերոհիշյալ ձևով, կամ` 1 թեյի գդալ հումքը (6 գ) 10-15 րոպե թրմում են 180 մլ եռման ջրում, ապա ըմպում 1-ական ճաշի գդալ, 2 ժամը մեկ անգամ, իսկ երեխաներին տալիս են 1-ական ճաշի գդալ` օրը 4 - 5 անգամ, կամ` 4 թեյի գդալ արմատը 8 ժամ թրմում են 2 բաժակ սառը կամ եռման ջրում, քամում ու ըմպում 1/2 բաժակ` օրական 3-4 անգամ, կամ` 1 թեյի գդալ ծաղիկը 1-2 ժամ թրմում են 1 բաժակ եռման ջրում, քամում ու ընդունում 1-ական թեյի գդալ` օրական 3 անգամ, գոլ վիճակում: Նույն դոզայով ու եղանակով պատրաստում են տերևաթուրմը: Բոլոր դեպքերում թուրմ ընդունելիս նրան, ըստ ճաշակի, կարելի է ավելացնել մեղր: Դեղաբույսի խուխամուղ հատկությունն ավելի ուժեղացնելու նպատակով այն կարելի զուգակցել մատուտակի հետ:

 

 

Ջրիկ մզվածք պատրաստելու համար ջրաթուրմը ջրային բաղնիքում գոլորշացնում են այնքան, մինչև որ կիսվի ծավալով: Այն ըմպում են 2-ական թեյի գդալ` օրական 3 անգամ: Օշարակ պատրաստելու համար 98%-անոց շաքարալուծույթին ավելացնում են 2 գ չոր մզվածք, խառնում ու ըմպում 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ: Տուղտը դեղատներում բաց է թողնվում նաև փոշու և չոր մզվածքի ձևերով: Կրծքային № 1 թեյը պարունակում է 2-ական մաս տուղտ և տատրակ, 1 մաս խնկածաղիկ, № 3 թեյը` հավասարաչափ տուղտի և մատուտակի արմատներ, սոճու բողբոջներ, անիսոնի սերմ և եղեսպակ, № 4 թեյը` 2-ական մաս տուղտ և մատուտակ, 1 մաս սամիթ, № 5 թեյը` 8 մաս տուղտ, 2-ական մաս խռնդատի ծաղիկ և անիսոնի սերմ, 4 մաս տատրակ, 3 մաս մատուտակի և 1 մաս մանուշակի արմատներ: Բոլոր այս թեյերն ընպում են միանման: Այսպես, 1 ճաշի գդալ հումքը 20 րոպե թրմում են 2 բաժակ եռման ջրում, ապա ըմպում 1/2 բաժակ, 3 ժամը մեկ անգամ, հիմնականում շնչական օրգանների բորբոքումների ժամանակ: Կրծքային № 6 թեյի մեջ մտնում են 4-ական մաս տուղտ, անիսոնի սերմ և սոճու բողբոջներ, 3-ական մաս մատուտակի արմատ և եղեսպակ, 2 մաս խռնդատի ծաղիկ: Այս խառնուրդից 1 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում, ապա ըմպում ուտելուց հետո, 1/2 ական բաժակ` օրական 2-3 անգամ: № 7 թեյի մեջ մտնում են 1-ական մաս տուղտ, տատրակ, անիսոնի սերմեր և մատուտակ, իսկ № 8 թեյի մեջ, հավասարաչափ` տուղտի, փիփերթի և խռնդատի ծաղիկներ: Այս երկու թեյերն էլ օգտագործվում են № 6 թեյի նման:

 

Փափկացնող № 3 հավաքածուն պարունակում է 1-ական մաս տուղտ, երիցուկի և փիփերթի ծաղիկներ, իշառվույտ և 3 մաս կտավատ: 1 ճաշի գդալ այս խառնուրդից 20 րոպե 1 բաժակ եռման ջրում թրմելուց հետո այն օգտագործում են թրջոցալաթերի ձևով: Նույն նպատակով և նույն ձևով օգտագործվում է նույնատիպ № 4 հավաքածուն, որը պարունակում է հավասարաչափ տուղտի տերևներ, իշառվույտ և երիցուկ: Կոկորդի ողողման № 4 հավաքածուն պարունակում է 2 մաս տուղտ, 4 մաս խնկածաղիկ և 6 մաս կաղնու կեղև: Այս խառնուրդից 2 ճաշի գդալ 20 րոպե թրմում են 1 բաժակ եռման ջրում և օգտագործում կոկորդի ողողումների համար:

 

Այլ օգտակար հատկանիշները: Տուղտը դեկորատիվ է, մեղրատու: Արմատները երբեմն ուտում են հում կամ խաշած` որպես դիետիկ միջոց: Դրանցից պատրաստում են սոսինձ, ցողուններից` թուղթ և մանրաթել: Ծաղիկները բուրդը ներկում են կարմիր: Սերմերից ստացվող ճարպայուղը օգտագործվում է ներկերի և լաքերի արտադրության մեջ: Դեղաբույսի արեալների հետագա պահպանման նպատակով այն վերցված է մշակման:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մոշի տերևների օգտակարությունը
Մոշի տերևների օգտակարությունը

Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից վերջերս անցկացված հետազոտությունները վկայում են, որ մոշի տերևներն ավելի շատ կալցիում են պարունակում, քան կաթը։ Lifer.com.ua-ի հաղորդմամբ՝ սա հրաշալի նորություն է նրանց համար...

Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ
Օրգանիզմում առկա մակաբույծներին ոչնչացնող մթերքներ

Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...

Վարակաբանություն Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Սամիթի օգտակարությունը
Սամիթի օգտակարությունը

Սամիթն օգտագործվում է վաղ ժամանակներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ սամիթն օգտագործվում է առողջական բազմաթիվ խնդիրների դեպքում։ Այն կարող է օգտակար լինել հիպերտոնիայի սկզբնական փուլում, ստենոկարդիայի, նևրոզների...

Սնունդը և առողջությունը
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ
Հեմոգլոբինը բարձրացնելու միջոցներ

Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...

Սնունդը և առողջությունը Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Երիցուկի 6 հատկություն. 168.am
Երիցուկի 6 հատկություն. 168.am

Երիցուկն օգտագործվում է մի շարք խնդիրների դեմ պայքարում: Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ կարող եք երիցուկով թեյ խմել, ողողել բերանը, քսել մաշկին...

Լավագույն միջոցը հազի դեմ
Լավագույն միջոցը հազի դեմ

Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը Շնչառական համակարգ
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից
Բույս, որը կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից

Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...

Ճարպակալում Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները
Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com
Ծիրանի կորիզի հատկությունները. ankakh.com

Ինչո՞վ են օգտակար «հայկական խնձորի» կորիզները: Գիտական աշխարհում ծիրանն անվանում են PrՕnus armeniոca, այսինքն` հայկական: Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է ծիրանն այդ անվանումը ստացել, չէ՞ որ այն ուրիշ...

Սնունդը և առողջությունը
Սոխը կօգնի ազատվել հազից
Սոխը կօգնի ազատվել հազից

Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Շնչառական համակարգ
Դափնու տերևի օգտակար հատկությունները
Դափնու տերևի օգտակար հատկությունները

Դափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: Steptohealth.ru-ն ներկայացրել է՝ ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել...

Սնունդը և առողջությունը
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am
Հալվեի հյութի կիրառման մի քանի տարբերակ. 168.am

Հալվեի հյութը հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով, հանքանյութերով, ֆերմենտներով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ իր հատկությունների շնորհիվ հալվեն կօգնի առողջ ու գեղեցիկ լինել...

Դեմքի խնամք
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am
Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ամենաօգտակար բույսերից է, որն օգտագործվում է մի շարք խնդիրների դեպքում։ Կարող եք երիցուկով թեյ խմել, քսել մաշկին, ողողել բերանը։ Steptohealth.ru-ն ներկայացրել է երիցուկ օգտագործելու մի քանի պատճառ...

6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am
6 ըմպելիք, որոնք կօգնեն ազատվել այտուցներից, ավելորդ քաշից, ակտիվացնել նյութափոխանակությունը. 168.am

Օրգանիզմն ամեն օր ենթարկվում է վնասակար տոքսինների և այլ գործոնների ազդեցությանը։ Դրանց կուտակման հետևանքով կարող է վատանալ ինքնազգացողությունը, առողջությունը կարող է նկատելիորեն վնասվել, հատկապես, եթե դրանք ժամանակին...

Սնունդը և առողջությունը
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am
Եղինջը` դիաբետի, արթրիտի, սակավարյունության դեմ. 168.am

Առողջ սննդակարգի կարևորությունը թերագնահատել հնարավոր չէ։ Fithacker․ru-ի փոխանցմամբ՝ եղինջը ևս պետք է ներառված լինի սննդակարգում, քանի որ կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ